Կենտրոնական եւ Արեւմտյան Չինաստանում անձրեւների հետեւանքով զոհվել է 8 մարդ. եւս 7-ը անհետ կորած են համարվում, հայտնում է «Սինհուա» գործակալությունը։

Սեպտեմբերի 29-ի ժամը 09։00–ի դրությամբ Չունցին քաղաքում, Հուբեյ, Սիչուան եւ Շենսի նահանգներում հորդառատ անձրեւների պատճառով 54 հազար մարդ է տարհանվել։

Ավելի քան 2200 տուն ավերվել է, 12 հազար տուն էլ վնասվել է անձրեւների պատճառով։ Հասցված վնասը գնահատվում է 293.2 մլն դոլար։