ՀԱՊԿ-ի՝ Հայաստանի Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի ռազմա-քաղաքական միության իրավա-նորմատիվային բազայի ձեւավորումն ավարտվել է, դեկտեմբերի 10-ին հայտարարել է ՀԱՊԿ քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, գրումէ «ՌԻԱ Նովոստին»:
Նա նկատել է, որ կազմակերպությունն ունի ուժային պոտենցիալ, նորմատիվ բազա, որը կարգավորում է նրա գործունեությունը, այդ թվում ճգնաժամային իրավիճակներում, եւ ՀԱՊԿ հետագա գործունեությունը միտված է լինելու գործանական այս կամ այն խնդրի լուծմանը:
Դեկտեմբերի 10-ին Մոսկվայում կայանում է ՀԱՊԿ անդամ-պետությունների նիստերը եւ ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթաժողովը:




























