Ֆլորիդա նահանգը հետմահու  ներում է շնորհել The Doors ռոք-խմբի մենակատար Ջիմ Մորիսոնին, որին դատապարտել էին 1970-ականներին՝ հասարակական կարգի խախտման համար: Reuters-ի փոխանցմամբ, Մորիսոնի ներման որոշումը կայացրել է նահանգապետ Չառլի Քրիսթի ղեկավարած հատուկ հանձնաժողովը, որը միաձայն կողմ է քվեարկել առաջարկին: «Մեղավոր է նա, թե՝ ոչ, որոշելու է աստված»,- ասել է նահանգապետը:

Միջադեպը տեղի էր ունեցել 1969թ. մարդի 1-ին՝ Մայամիում: Մորիսոնն, իբր, հայհոյանքներ է տվել երկրպագուներին եւ ցուցադրել իր սեռական օրգանը: The Doors-ի վոկալիստին դատապարտել էին վեց ամսվա ազատազրկման: Մորիսոնը բողոքարկել էր վճիռը, բայց այդպես էլ չէր հասել դրան. նա մահացել էր 1971թ. հուլիսի 3-ին Փարիզում:

Դրանից հետո Մորիսոնի երկրպագուները բազմիցս կոչ են արել իշխանություններին ներել երգչին: