«Իսլամական պետության» եւ «Ջաբհաթ ան Նուսրա» խմբավորումների գրոհայինները Սիրիայում լուրջ կորուստներ են կրել վերջին մի քանի ամսում։ Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է Gazeta-ն։
«Վերջին մեկ շաբաթվա ընթացքում ԻՊ եւ «Ջաբհաթ ան Նուսրա» խմբավորումների գրոհայինների հարձակումները Սիրիայի արեւմուտքում եւ արեւելքում տապալվել են։ Իդլիբ եւ Դեր Զոր նահանգներում համակարգված հարվածները ՌԴ ՕՏՈւ ավիացիայի օգնությամբ չեզոքացվել են, իսկ հարձակված գրոհայինները ոչնչացվել են»,- ասել է Կոնաշենկովը։
Նա նշել է, որ ահաբեկիչների մարտական պոտենցիալին նշանակալի վնաս է հասցվել։




























