Հայաստանի Կենտրոնական բանկից ստացված տեղեկատվության համաձայն՝ այս շաբաթ արտարժույթի փոխանակման կետերը գնել են 81,5 մլն դոլար եւ վաճառել 80,6 մլն դոլար։
Վերջին 6 ամսում սա առաջին դեպքն է, երբ շուկայում ավելի շատ դոլար է գնվում, քան վաճառվում։ Դոլարի նկատմամբ պահանջարկը նախորդ շաբաթվա համեմատ նվազել է մոտ 3 մլն դոլարով։
Չնայած դոլարի նկատմամբ պահանջարկի անկմանը՝ ֆոնդային բորսայում երեկ եւ այսօր դոլարը արժեւորման միտում է դրսեւորել։ Այսօր՝ դեկտեմբերի 10-ին բորսայում վաճառվել է 300 հազ. դոլար՝ 360,43 դրամ մեկ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով։





























