Մարսելում դանակով զինված անհայտ անձը քաղաքի երկաթուղային կայարանում հարձակվել է անցորդների վրա: Reuters-ը հայտնում է, որ հարձակվողը մեկ մարդու է սպանել, որից հետո ֆրանսիացի զինվորականի կողմից գնդակահարվել է:

Telegraph-ը հայտնում է, որ հարձակման հետեւանքով մի քանի մարդ վիրավորվել է: Ոստիկանությունը կայարանից բոլորին տարհանել է: Հարձակման դրդապատճառների մասին առայժմ ոչինչ հայտնի չէ: