Մարսելի երկաթուղային կայարանում անցորդների վրա դանակով զինված անհայտ տղամարդու հարձակման հետեւանքով զոհվել է 2 մարդ, հայտնում է AFP-ն՝ վկայակոչելով տեղական իշխանությունների ներկայացուցիչ Օլիվեր դե Մազիրիին: Հարձակվողը գնդակահարվել է ֆրանսիացի զինվորականի կողմից:
Daily Mail-ի տեղեկություններով՝ հարձակման ժամանակ տղամարդը բղավել է «Ալլահ աքբար»: Ներկայումս ոստիկանությունը կայարանից մարդկանց տարհանում է:
Ֆրանսիայի ՆԳ նախարար Ժերար Կոլոմը Մարսել է մեկնել: ՆԳՆ ներկայացուցիչը հայտնել է, որ հակաահաբեկչական վարչությունը քննություն է սկսել, եւ ահաբեկչության վարկածն առաջնային է համարվում:


























