Եմենում հուսի ապստամբները նկարահանել են ամերիկյան MQ-9 Reaper հարվածային հետախուզական անօդաչու սարքի խոցումը։ Տեսանյութը հրապարակել է  եմենական Al-Masirah հեռուստաալիքը։

Տեսանյութում երեւում է, թե ինչպե է զենիթային հրթիռի արձակումն ու այն պահը, թե ինչպես է հրթիռը խոցում անօդաչու սարքը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ MQ-9 Reaper անօդաչու սարքը խոցվել է Սանայի հյուսիսում։