Ֆիլիպ Կիրկորովը Մոսկվա է վերադարձել գիշերը:  Նա հետազոտություն է անցել իսրայելական հիվանդանոցում, որտեղ բժիշկները երգչի մոտ ոչ մի հոգեկան խախտումներ չեն հայտնաբերել: Միակ ախտորոշումը եղել է նյարդային խանգարումը:

Երգիչը պատրաստվում է Նոր Տարուց հետո  բուժման եւ հետագա հետազոտություն անցնելու համար վերադառնալ Իսրայել: Եթե մասնագետները այդպես էլ որեւէ հոգեկան շեղում չհայտնաբերեն Կիրկորովի մոտ, ապա նա ստիպված կլինի կանգնել դատարանի առջեւ եւ պատասխան տալ Մարինա Յաբլոկովային ծեծելու համար:

Հայտնի է դարձել նաեւ, որ Կիրկորովը համաձայնել է մասնակցել Անդրեյ Մալախովի «Թող խոսեն» հեռուստահաղորդմանը, որտեղ նա կպատասխանի մասնակիցների բոլոր հարցերին եւ կպատմի իր բռի ու ագրեսիվ վարքի պատճառների մասին: Շոուին հրավիրված է նաեւ ծեծի ենթարկված Յաբլոկովան, գրում է «Լիգա նովոստի»-ն: