Լաս Վեգասում հրաձգությունից զոհվել է ավելի քան 20 մարդ, հայտնել է քաղաքի շերիֆ Ջոզեֆ Լոմբարդոն։ Նրա խոսքով՝  հրաձիգը դարանակալել էր հյուրանոցի 32-րդ հարկում եւ կրակել համերգին ներկա հանդիսատեսի վրա։ Նա վնասազերծվել է, իսկ նրա համախոհը հետախուզվում է, փոխանցում է «ՌԻա Նովոստի»–ն։

«Այս պահին մենք կարծում  ենք, որ կա ավելի քան 20 զոհ, տուժածները 100-ից ավելի են»,– ասել է շերիֆը եւ հավելել, որ հրաձգությունից զոհվել է նաեւ ծառայություն իրականացնող 2 ոստիկան։