Հայաստանի իշխանությունները ստիպված են լինելու գնալ արտահերթ ընտրությունների:

Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանն այսօր «Հայացք» ակումբում, պատասխանելով հարցին, արդյո՞ք ընդդիմության հույսը արտահերթ, թե՞ հերթական ընտրությունների վրա է, հայտարարել է. «Մեր քաղաքական պայքարը, մեր ամբողջ այս 1 տարվա համակարգված ճնշումը իշխանությունների նկատմամբ եւ նաեւ սրան զուգահեռ՝ այն պրոբլեմները, որոնք առկա են իշխանության առաջ, եւ այն ձախողումները, որոնք իշխանությունները կամա, թե ակամա իրագործում են, բերելու է այն հանգրվանին, որ իշխանությունը ուղղակի հնարավորություն չունենա այլեւս կառավարել երկիրը եւ ստիպված լինի գնալ ընտրությունների»։

Անդրադառնալով հարցին, թե ինչու առ այսօր Կոնգրեսը չի վերցրել քաղաքապետի ընտրության մանդատները, Մուսինյանը պատասխանել է. «Քաղաքացու համար մեկ խնդիր կա՝ Կոնգրեսը վերցրել է մանդատ, թե Կոնգրեսը չի վերցրել մանդատ», եւ հավելել, որ իրենց համար կարեւորը հայտարարությունն է, ոչ թե թղթաբանությունը։