Jetstar Pacific ավիաընկերության չարթերային չվերթը, որով բուդդա ուխատավորնեըը Վիետնամի մայրաքաղաքից ուղեւորվում էին Հնդկաստանի Բոդհգայա քաղաք, հարկադիր վայրէջք է կատարել Թաիլանդի Չիանհմայա քաղաքի օդանավակայանում: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր հայտնել է Թաիլանդի Երրորդ ազգային հեռուստաալիքը: 

Օդանավի անձնակազմը հարկադիր վայրէջքի որոշում է ընդունել օդանավի ուղեբեռների հատվածում ծուխ արձակվելու պատճառով: Վայրէջքից հետո ծխարձակումը վերացվել է, օդանավի 180 ուղեւորներից եւ անձնակազմի անդամներից ոչ մեկը չի տուժել:

Ամբողջ աշխարհի բուդդայականները ուխագնացություն են կատարում Բոդհգայա, որտեղ արքայազն Հաութաման (Բուդդան) պայծառակերպության է հասել: