Տղամարդը 10 տարի ամուսնացած է եղել եւ այդքան ժամանակ ոչ մի անգամ կնոջ դեմքը չի տեսել: Բայց դա չի խանգարել, որ նրանք 5 երեխա ունենան:

Մուհամմեդ Հիլալը սեփական կնոջ հետ ապրել է 10 տարի եւ ոչ մի անգամ չի տեսել, թե նա ինչ տեսք ունի: Ամենայն հավանականությամբ, նման «հրաշալի ամուսնական կյանքը» դեռ լի կշարունակվեր, եթե դժբախտություն տեղի չունենար:

Ավտովթարի հետեւանքով Մուհամմեդի կինը զոհվել է եւ նրան հրավիրել են դիահերձարան, որպեսզի ճանաչի կնոջ մարմինը: Մուհամմեդը տեսնելով դիակի դեմքը, այդպես էլ չի կարողացել վստահ ասել, որ դա իր կինն է: Նա խնդրել է դիակին փարանջա հագցնել, որից հետո չորս կողմից ուսումնասիրելով դիակը, հայտարարել է, որ, ամենայն հավանականությամբ, դա իր կնոջ դիակն է, հաղորդում է ЕвроСМИ-ն: