Թուրքական ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության սկանդալային կին պատգամավոր, հակահայ գործիչ Ջանան Արըթմանը հայհոյել է թուրքական «Բոլոր կանանց միություն» կազմակերպության ղեկավար Ջեմիլե Քեսքինին։
Թուրքական Beyazgazete-ի փոխանցմամբ՝ թուրքական խորհրդարանի տղամարդ-կին հավասարության շուրջ զեկույցի շրջանակներում Ջանան Արըթմանը նշել է, թե Տրապիզոնում ականատես է եղել, թե ինչպես են կանայք վաճառվում։ «Որոշները շրջում են գյուղից գյուղ, գրանցում չամուսնացած աղջիկներին եւ գումարների դիմաց նրանց ամուսնացնում»,-նշել է Արըթմանը՝ պնդելով, որ իր մոտ նման 12-13 դեպք կա գրանցած։
«Բոլոր կանանց միություն» կազմակերպության ղեկավար Քեսքինը հակադարձել է՝ պնդելով, թե Տրապիզոնում աղջիկները չեն վաճառվում՝ ամուսնանում են։ Բանավեճի ընթացքում կատաղած Ջանան Արըթմանն անցել է վիրավորանքի՝ օգտագործելով ժարգոնում կիրառվող հայհոյանք։ «Լսիր, քեզ այնպես կբռնաբարեի որ..., այնպես պատառ-պատառ կանեի»,-սպառնացել է կին պատգամավորը։
«Բոլոր կանանց միություն» կազմակերպության ղեկավար Քեսքինը գրավոր բողոք է ներկայացրել Ջանան Արըթմանի դեմ՝ «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության գլխավոր գրասենյակում։




























