Ինտերնետում հայտնվել է մի տեսահոլովակ, որտեղ պարզաբանվում է, թե ինչպես կարելի է մանալ հաքերների Anonymous խմբին, որը հաջողությամբ հարձակումներ է գործել Visa եւ MasterCard վճարային համակարգերի վրա:
Twitter-ի @Anon_Operationn-ի միկրոբլոգում, որտեղ Ջուլիան Ասանջին աջակցության ակցիայի կողմնակիցները համակարգում են իրենց գործողությունները, հղում է արված այդ տեսահոլովակին:
Տեսահոլովակում խոսքը գնում է IRC ինտերնետ-չաթի մասին, որտեղ ստեղծված է հատուկ ալիք operationplayback (հաքերներն իրենց գրոհն անվանել է «Հատուցում»), որը կարող է օգտագործվել հաքերների հետագա գրոհները համակարգելու նպատակով:




























