Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն 2010 թվականի աշխարհի առաջնության ընտրական խաղում Էստոնիայի նկատմամբ տարած հաղթանակից (3։0) հետո հայտարարել է, որ իր թիմը բոլոր ուժերը կներդնի Հայաստանի հետ խաղին նախապատրաստվելու համար, որը տեղի կունենա հոկտեմբերի 10-ին Երեւանում։
"Մենք անցկացրինք մեր ոչ լավագույն խաղը, սակայն դա բավական էր, որպեսզի հայտնվեինք աշխարհի առաջնությունում։ Այժմ բոլոր ուժերը կներդնենք Հայաստանի ու Բոսնիայի հետ խաղերին նախապատրաստվելու համար, որոնք կայանալու են հոկտեմբերին,- ասել է Վիսենտե Դել Բոսկեն։
Հավելենք, որ Իսպանիան՝ հաղթելով էստոնացիներին, ապահովել է Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունում կայանալիք աշխարհի առաջնության ուղեգիրը։ Լիովին հավանական է, որ իսպանացիները Երեւան կբերեն իրենց պահեստային կազմը։




























