Երեւանի քաղաքապետարանում այսօր՝ դեկտեմբերի 11-ին ամանորյա բարեգործական շուկա կանցկացվի, որի կազմակերպիչը «Բարի գալուստ Հայաստան» ասոցիացիան է:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ակցիայից ստացված հասույթը կտրամադրվի Կոնստանտին Սարաջյանի անվան երաժշտական դպրոցին եւ Միքայել Մալունցյանի անվան արվեստների դպրոցին:
«Գարի գալուստ Հայաստան» ասոցիացիան գլխավորում է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի կինը՝ Նատալիա Նալբանդյանը: Այն միավորում է դիվանագետների կանանց եւ կին դիվանագետներին:




























