Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը ներկա է եղել Սանկտ-Պետերբուրգում կազմակերպված բարեգործական համերգին՝ նվիրված մանկական ուռուցքաբանական եւ օֆտալմոլոգյան հիվանդությունների դեմ պայքարում Ռուսաստանի գործունեությանը:

Համերգի ժամանակ, որն անցել էՊետերբուրգի « Սառույցե պալատում», հաղորդավարներից մեկը մոտեցել է Պուտինին եւ խնդրել ինչ-որ բան կատարել երեխաների համար: ՌԴ վարչապետը նստել է դաշնամուրի մոտ եւ նվագել «Որտեղից է սկսվում հայրենիքը» երգի երաժշտությունը եւ ջազային երաժիշտների հետ երգել  անգլերեն մի երգ: Հանդիսատեսը կանգնած ծափահարել է երկրի վարչապետին, գրում է RBC-ն:

Բարեգործական այս միջոցառմանը մասնակցել են համաշխարհային հռչակ ունեցող դերասաններ Շերոն Սթոունը, Քեվին Քոսթները, Մոնիկա Բելուչին, Վենսան Քասելը, Միկի Ռուռկը, Ալեն Դելոնը, Օռնելա Մուտտին, Ժերար Դեպարդիեն եւ այլք: