Հայտնի Mattel ընկերությունը, որը «Բարբի» եւ նրա ընկեր «Քեն» տիկնիկների արտադրողն է, պատրաստվում է վաճառքի հանել իր նոր ստեղծագործությունը՝ հոմոսեքսուալիստ տիկնիկին, որին անվանել են Էնդի Միլզ:
Ինչպես հաղորդում է Qeerty կայքը, Էնդին հագնված է հոմոսեքսուալիստի նման. Գծավոր կոստյում, վերնաշապիկ եւ փողկապ, իսկ աչքերին՝ սեւ լայն ակնոցներ: Խաղալիքի արժեքը կազմում է 179, 99 դոլար:
Մինչ օրս Քենն այդ ընկերության արտադրած միակ տղամարդ տիկնիկն էր: Հիմա նրան կարող է միանալ ոչ ավանդական կողմնորոշում ունեցող եւ Նյու Յորքում երեկոներ կազմակերպող գեյ-տիկնիկը:



























