Այսօր՝ դեկտեմբերի 11-ին Աֆղանստանի հյուսիսում մահապարտ ահաբեկիչը գրոհել է երկրի ազգային բանակի ռազմակայանը Քունդուզի շրջանում: Այս մասին «ՌԻԱ նովոստիին» հայտնել է Աֆղանստանի ոստիկանության անվտանգության ուժերի «Պամիր» 303-րդ կորպուսի հրամանատար Դաուդ Դաուդը:
Նրա խոսքով, ահաբեկիչն օգտագործել է «Ֆորդ Ռեյնջեր» ավտոմեքենան, որը մի քանի օր առաջ առեւանգել էին ոստիկանության բաժնից: Մեքենան պայթել է ռազմակայանի մուտքի մոտ:
Պայթյունի հետեւանքով, նախնական տվյալներով, 4 մարդ զոհվել է, եւս 6-ը՝ վնասվածքներ են ստացել: Սպանվել է նաեւ ինքը՝ ահաբեկիչը: Զոհերի թվում զինվորականներ են եւ խաղաղ բնակիչներ: Զոհերի եւ վիրավորների կոնկրետ թիվը դեռ ճշտվում է:





























