Ստավրոպոլից Ռոստով ուղեւորվող ավտոբուսը կանգնեցվել է «Զերնոգրադ» անցակետում, քանի որ տեղեկություն է ստացվել, որ այդ ավտոբուսում ռումբ կա: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում անելով Ռոստովի մարզի իրավապահ մարմիններին:

Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 10-ի երեկոյան, ժամը 22:00-ի սահմաններում, երբ, ենթադրաբար, ոչ սթափ վիճակում գտնվող, Ստավրոպոլի 30-ամյա բնակիչը վարորդին հայտնել է, որ ավտոբուսում ռումբ կա:

Ավտոբուսում գտնվել է 26 ուղեւոր, որոնց տարհանել են, իսկ ավտոբուսը՝ շրջափակել: Կեղծ ահազանգի հեղինակն ու նրա երկու ընկերները ձերբակալվել են:

Ամենայն հավանականությամբ, ուղեւորները Դոնի Ռոստով կուղեւորվեն այլ ավտոբուսով: