Մինչեւ նոր տարի ամերիկյան Սենատը պատրաստ է վավերացնել Ռուսաստանի հետ փոխպայմանավորվածությունը: Օրերս այս մասին պաշտոնապես հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ռոբերտ Գիբսը, հաղորդում է ռուսական տեղեկատվական ծառայությունը: Նա նաեւ հավելել է, որ միչեւ գործընթացը չիրականանա` Օբաման արձակուրդ  չի գնա:

Եթե ամերիկյան օրենսդիրները փոխհամագործակցության ուսումնասիրությունը հետաձգեն մինչու հաջորդ տարի, դրա ընդունման գործընթացում, ըստ   դիտորդների, խնդիրներ կառաջանան:

Բանն այն է, որ հունվարի 3-ից իր աշխատանքն է սկսում Կոնգրեսի նորընտիր կազմը, որտեղ առավել ամուր կլինի Հանրապետականների դիրքորոշումը: Հենց այդ պատճառով էլ Օբամայի վարչակազմը շտապում է ավարտել գործընթացն այս տարվա մեջ:

Նշենք, որ 2010-ի ապրիլին ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահները  համաձայնագիր ստորագրեցին, ըստ որի, 2 երկրներում էլ միջուկային մարտալիցքերը պետք է նվազեցվեն, ու այդ փոխհամաձայնությունը պարտավոր են վավերացնել 2 երկրներն էլ: Ռուս պատգամավորները պատրաստակամություն են հայտնել վավերացնել համաձայնագիրը միայն ամերիկացի գործընկերներից հետո: