Լավատեղյակ աղբյուրներից թերթին հայտնի է դարձել, որ Ռազմական ոստիկանության պետ է նշանակվելու գնդապետ Հովհհանես Վարդանյանը, որը հայտնի է Լիդեր մակնունով:

Վարդանյանը նախկինում եղել է ՌՈ նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի տեղակալ: Նա այժմ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի կարեւորագույն գործերով օգնականն է: Սպասվում է, որ նշանակման մասին պաշտոնապես հայտնի կդառնա երկուշաբթի: