Google ընկերությունը շփոթել է Կաչինսկի եղբայրներին Zietgeist 2010 տարեկան ամփոփիչ հոլովակում: Այս մասին հայտնում է լեհական TVN24 ալիքը:

«Հրաժեշտ ենք տալիս հին ընկերներին» էպիզոդում, որը նվիրված է 2010 թվականին զոհված հեղինակավոր մարդկանց, ավիավթարի հետեւանքով զոհված Լեհաստանի  նախագահ Լեհ Կաչինսկու փոխարեն ցուցադրվել է նրա երկվորյակ եղբոր՝ Յարոսլավ Կաչինսկու լուսանկարը: Հայտնի է, որ Լեհ Կաչինսկու քթին խալ կար, որը բացակայում է Յարոսլավի մոտ:

Այն բանից հետո, երբ սխալը  հայտնաբերվել է լրագրողների կողմից, Google-ը ջնջել է հոլովակի հին տարբերակն  ու ներողություն խնդրել: Հոլովակի՝ ուղղված տարբերակը զետեղվել է երեք ժամ անց: Ժամանակ առաջ Google-ը շփոթել էր նաեւՌուսաստանի դրոշի գույները: