Հանցավորության աճի հիմքում բացի այլ պատճառներից կան նաեւ անպատժելիության տարրեր: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտաարեց նախկին գլխավոր դատախազ, ՀՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Կոստանյանն՝ անդրադառնալով վերջին շրջանում Հայաստանում արձանագրված արյունալի դեպքերի աճին:
«Հանցավորության դրսերումները ունեն բազմաթիվ պատճառներ՝ սոցիալ տնտեսականից սկսած ավարտած բարոյահոգեբանականով, իհարկե, չափազանց կարեւոր նշանակություն ունի իրավական համակարգի աշխատանքը: Ցակացած դրսեւորումների դեպքում ինչու է Սահմանադրությամբ եւ բոոր օրենքներով սահմանվում պատասխանատվության անխուսափելիության սկզբունքը: Ամբողջ պետական ապարատը, իրավական համակարգը իր գործունեությունը պետք է ուղղի եւ որպես կանոն ուղղում է անպատժելիության մթնոլորտի վերացմանը: Եթե մեր եւ որեւէ երկրում ունենանք պատասխանատվության ախուսափելության սկզբունք, այն մեխանիկորեն հանգեցնելու է անպատժելիության մթնոլորտի վերացմանը»,-ասաց Գեւորգ Կոստանյանը:
Նախկին գլխավոր դատախազի խոսքով՝ դեպքերն արդարացնելու նպատակով դրանք բնութագրվում են որպես վենդետա, սակայն դա խոսում է տվյալ դեպքերի որեւէ փուլում անպատժելիության փաստի մասին:
«Վենդետան շատ վատ բան է, այն անպատժելիության մթնոլորտի դրսեւորման արդյունքն է: Ինքնին ինչ-որ բան արդարացնելու համար ասում ենք՝ վենդետա է, դա նշանակում է, որ ինչ-որ մի փուլում ինչ-որ մի դեպքում անպատժելիություն է եղել: Հանցավորության դրսեւորման աճը եւ դրա բնույթի փոփոխությունը որպես կանոն բացի նրանից, որ իր հիմքում ունի սոցիալ-տնտեսական եւ այլ գործոններ, իր հիմքում ունի անպատժելիության դրսեւորման տարրեր: Իհարկե, դա չի նշանակում, որ մեր իրավապահ համակարգը անգործության է մատնված, դա նշանակում է, որ մենք պետք է ուժեղացնենք հանցավորության դեմ պայքարը»:
Կոստանյանը շեշտեց, որ իրավապահ համակարգում հայտարարություններ անելիս հաճախ են խոսում բացահայտման աճի մասին, մինչդեռ շատ կարեւոր է կանխարգելիչ գործառույթը:
«Մենք անընդհատ խոսում ենք հանցագործության բացահայտման մասին, բայց մոռանում ենք, որ բացահայտելուց առաջ կա կանխարգելիչ ֆունկցիա: Շատ կարեւոր է, որ այս ֆունկցիան, ավելի պատշաճ մակարդակի վրա դրվի, իսկ դա խնդիր է ոչ միայն մեր երկրում, այլ նաեւ ամենաժողովրդավաական ու, այպես ասած, պաշտպանված երկրներում, բայց պետք է նկատի ունենանք մեր հասարակության կառուցվածքը եւ ծավալը, մեր տիպի փոքր ու սերտաճած հասարակությունում շատ կարեւոր է կանխարգելիչ գործառույթը: Շատ հանցագործություններ նախապատրասատվում եւ կազմակերպվում են լատետնտային, բայց կան հանցագործություններ, որոնց կանխարգելումը… հեշտ է»,-ասաց Գեւորգ Կոստանյանը՝ ամփոփելով, որ չափազանց կարեւոր է նաեւ ազատության մեջ գտնվող նախկին դատապարտյալների նկատմամբ վերահսկողությունը:



























