Շախմատի աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդը Լոնդոնի սուպերմրցաշարի երրորդ տուրում սպիտակներով առավելության հասավ Մագնուս Կարլսենի նկատմամբ: Համաշխարհային դասակարգման երկու առաջատարների պարտիայի սկզբնամասում առավելություն է ունեցել Կարլսենը, սակայն հետագայում մի քանի սխալներ է թույլ տվել եւ 76-րդ քայլում ընդունել է պարտությունը:
Առաջատարը Լյուկ Մաքշեյնն է, որը երրորդ տուրում ոչ ոքի խաղաց Վլադիմիր Կրամնիկի հետ: Պայքարը տեւել է 7 ժամ 38 րոպե: Ոչ ոքի են ավարտվել նաեւ Ադամս - Շորթ եւ Նակամուրա - Հաուել պարտիաները:
Մաքշեյնը վաստակել է 7 միավոր եւ առաջին տեղում է: Երկրորդ տեղը կիսում են Անանդն ու Նակամուրան` 5-ական: Կրամնիկն ու Ադամսն ունեն 4-ական, Կարսլենը` 3, Հաուելը` 2, Շորթը` 1 միավոր:





























