Հորդանանի մայրաքաղաքում, մարզահամալիրում հրմշտոցի հետեւանքով մի քանի հարյուր մարդ է տուժել: Ամմանի մարզահամալիրներից մեկում մրցախաղ է ընթացել սկզբունքային հակառակորդներ Wihdat-ի, որին երկրպագում են հիմնականում պաղեստինյան արմատներով հորդանանցիները, եւ Faisali-ի միջեւ, որին էլ սատարում են բնիկ հորդանանցիները:

1:0 հաշվով առաջին թիմի հաղթանակից հետո` պարտված թիմի կողմնակիցներն սկսել են քարկոծել հաղթող թիմի կողմնակիցներին: Ոստիկանությունն, իր հերթին, մարզադաշտում մնացած Wihdat-ի երկրպագուների համար փակել է ելքը, ինչի հետեւանքով հրմշտոց է սկսվել: Մարզադաշտը երկրպագուներից բաժանող մետաղյա բաժանարարը փուլ է եկել: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ըստ բժիշկների` պատահարի հետեւանքով տուժել է 250-300 մարդ: