Նյու Յորք նահանգի Իոնայի քոլեջի ֆինանսական հարցերի պատասխանատու միանձնուհի Մարիա Թորնթոնին կասկածում են 1,2 միլիոն դոլար հափշտակելու մեջ:
Մեղադրող կողմի ներկայացմամբ, 62-ամյա կինը կրթական կառույցի փողը շուրջ 10 տարի օգտագործել է սեփական նպատակներով, հայտնում է Associated Press-ը: Քոլեջի ծախսերը ուշադրության են արժանացել 2009 թվականի մայիս ամսին, ինչից հետո հետաքննություն է սկսվել: 2010 թվականի սեպտեմբերին հայտնի է դարձել որ Մարիա Թորնթոնը կես տարով արձակուրդ է վերցրել՝ առողջական խնդիրների պատճառով: Դեկտեմբերի 9-ին նա դատարանի առաջ է կանգնել եւ հայտնել, որ անմեղ է: Նրան ազատ են արձակել առանց համապատասխան գրավի:




























