Թուրքական «Բեշիքթաշ»-ի կիսապաշտպան, իսպանական «Ռեալ»-ի նախկին խաղացող Գուտին դեկտեմբերի 5-ին անսթափ վիճակում Ստամբուլում վթարի է ենթարկվել, որից հետո ոստիկանատանը նրա մասնակցությամբ սկանդալներ են տեղի ունեցել:
Նախ, վթարից հետո Գուտին հարձակվել է լրագրողների եւ ֆոտոթղթակիցների վրա՝ արգելելով նկարել միջադեպը, այնուհետ, ոստիկանատանը սկսել է վիճել եւ հայհոյել ոստիկաններին, որը նկարահանվել եւ ձայնագրվել է։
«Թուրքիան սիրում եմ, բայց թուրքերին չեմ սիրում։ Թողեք, ես Մադրիդ եմ գնում։ Այս քարտի վրայից վերցրեք իմ պատճառած վնասի գումարը եւ ինձ բաց թողեք»,-բղավել է Գուտին։





























