Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը, հնարավոր է, յուրացրել է հանրապետությանը հատկացվող դաշնային օգնության շուրջ մեկ երրորդը: Այդ մասին ասվում է WikiLeaks-ի հրապարակած հերթական փաստաթղթերում:
Ռուսաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ուիլյամ Բըրնը Վաշինգթոնում հայտարարել է, որ Կադիրովի համար այդ փողերը հատուցում են Չեչնիայի խաղաղության դիմաց: Կադիրովի ներկայացուցիչները պնդում են, որ չեն ընթերցել WikiLeaks-ի «անկեղծացումները»` հետեւաբար չեն կարող դրանք մեկնաբանել, Հայտնում է Gazeta.ru-ն:




























