ԱՄՆ-ում միանգամից մի քանի ֆիլմ է նկարահանվում Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանջի մասին: Առնվազն 4 կինոնախագծեր են մեկնարկում ԱՄՆ-ում այդ սկանդալային իրադարձությունների հերոսի մասին, որոնց ժանրերը արկածայինից մինչեւ վավերագրական են, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները՝ հղում անելով կինոինդուստրիայի մասին ամերիկյան պորտալին:
Այս թեմայով հետաքրքրվել է նաեւ «Ֆարենհեյթ 9/11» սկանդալային ֆիլմի հեղինակ Մայքլ Մուրը: Եվս մեկ նախագծով, հնարավոր է, զբաղվեն Facebook-ի հիմնադիր Մարկի մասին պատմող ֆիլմի հեղինակները:
Չի բացառվում, որ Ասանջի դերը այդ ֆիլմում վստահեն Բրեդ Փիթին, գրում է Gazeta.ru-ն:





























