Երեւանի քաղաքապետարանում մեկնարկեց Հայաստանում հավատարմագրված դիվանագետ կանանց  եւ կին դիվանագետների ամանորյա բարեգործական տոնավաճառը: Այս տարվա տոնավաճառից ստացված ողջ հասույթը կտրամադրվի Էրեբունի եւ Արաբկիր համայնքների արվեստի դպրոցների վերանորոգմանը:

Տոնավաճառին մասնակցում են Հայաստանում հավատարմագրված 21 դեսպանատների ներկայացուցիչներ, այդ թվում Գերմանիայի,  Ղազախստանի, Չինաստանի, Լեհաստանի, Վրաստանի, ԱՄՆ-ի, Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների հարցերով ներկայացուցիչը եւ 33 ձեռնարկատիրական ընկերությունների հայ ներկայացուցիչներ:

Բարեգործական տոնավաճառն իրականացվում է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի տիկնոջ` Նատալյա Նալբանդյանի նախաձեռնությամբ:  
Միջոցառմանը ներկա էին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Երեւանի քաղաքապետի պաշտոնակատար Տարոն Մարգարյանը եւ այլք:

Նշենք, որ անցած տարի տոնավաճառից հավաքվել էր 2 մլն դրամ, որոնք տրամադրվել էր Շենգավիթ համայանքի երեք մանկապարտեզների, մասնավորապես` նրանց սանհանգույցների եւ սենյակների վերանորոգմանը: