WikiLeaks-ը շարունակում է բացահայտումները։ Պարզվում է՝ Հռոմի Պապ Բենեդիկտոս 16-րդը մի քանի տարի առաջ դեմ է եղել «մահմեդական Թուրքիայի»՝ Եվրամիություն  մուտք գործելուն։

Ճիշտ է, այն ժամանակ Բենեդիկտոս 16-րդը դեռ կարդինալ էր, իսկ պաշտոնական Վատիկանն էլ չեզոք դիրքորոշում էր գրավել այդ հարցում։ Այս մասին ասվում է ամերիկյան դիվանագիտության հրապարակված փաստաթղթերից մեկում։