Կուբանի ավիաընկերությանը պատկանող եւ Սանկտ-Պետերբուրգից օդ բարձրացած Boeing-737 օդանավը դեկտեմբերի 11-ի գիշերը վթարային վայէջք է կատարել Կրասնոդարի օդանավակայանում: Ոչ ոք չի տուժել, «ՌԻԱ նովոստիին» հայտնել են ավիաընկերությունում:
«Նախնական տեղեկություններով, վթարային վայէջքի պատճառը հիդրոհամակարգի անսարքությունն է եղել:Օդանավը վայէջք է կատարել պահեստային օդանավակայանում»,- ասել է գործակալության զրուցակիցը: Օդանավում գտնվել է 90 ուղեւոր:



























