Հայաստանում պաշտոնապես գրանցված են 64 եւ գործում են 100-ից ավելի կրոնական կազմակերպություններ: Այս մասին դեկտեմբերի 11-ին մամուլի ասուլիսում հայտարարել է դեստրուկտիվ կուռքերի զոհերի օգնության եւ վերականգնման Կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը:

Նրա խոսքով, ներկայումս նմանատիկ կազմակերպություններում ընդգրկված է 350 հազար մարդ, որոնցից 100 հազարը՝ դեստրուկտիվ կազմակերպություններում: Նրանց ուսումնական գրքերի շուրջ 90 տոկոսը, ըստ Ամարյանի, հիշեցնում են անվտանգության ծառայությունների ձեռնարկներ: Մարդկանց հավաքագրում են խաբեությամբ, պահում հոգեբանական ներգործությամբ:

Ամարյանի խոսքով, նման կազմակերպությունների դեմ պայքարի համար չկան նախագապտաստված հոգեբաններ եւ մասնագետներ իրավապահ մարմիններում:

Նրա այս տեսակետը, սակայն չէր կիսում ասուլիսի մյուս բանախոսը՝ հոգեբան Կարինե Նալչաջյանը, ով նշեց, որ փաստերը երբեմն այնքան ակնհայտ են, որ պարտադիր չէ մասնագիտնալ հատկապես այդ ուղղությամբ:
Բանախոսները համաձայնեցին մի հարցում, որ «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության անդամների կողմից զինծառայությունից հրաժարվելու լուրջ սպառնալիք է երկրի համար: Ամարյանը նշեց, որ բոլոր պետական հիմնարկներում աշխատում են այդ կազմակերպության անդամներ:

Նշենք սակայն, որ մամուլի ասուլիսում այնդպես էլ չհնչեց որեւէ մեկի անունը, որ Եհովայի վկա է եւ աշխատում է պետական կառույցում: