Բելգիական Նիվել քաղաքի 3 բնակիչներ պատրաստել են աշխարհում ամենամեծ ամանորյա թխվածքը: Հայտնում է rian.ru-ն` հղում անելով տեղի լրատվամիջոցներին: Հրուշակեղենային արտադրանքի երկարությունը եղել է 375 մետր, որի պատրաստման համար պահանջվել է 300 կգ կարագ, 4000 ձու, 300 կգ շաքար եւ 100 լիտր ջուր:
Երբ աշխարհի ամենամեծ այս թխվածքը Գինեսի ռեկորդների գրքի փորձագետները զննեն, վերջինիս յուրաքանչյուր կտորը կվաճառվի 1,5 եվրոյով, իսկ վաճառքից գոյացած հասույթը կփոխանցվի հաշմանդամների օգնության հիմնադրամին:
Նշենք նաեւ, որ Բելգիայի փոքրիկ քաղաքներից մեկում տեղադրել են աշխարհի ամենալուսավոր եղեւնին: Նրա ճյուղերին ամրացված է եղել 350 լուսատու: Եղեւնին, որի բարձրությունը 16 մետր է եղել ու զարդարվել է շուրջ 500 մարդու կողմից, նույնպես հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում:



























