Թուրք-իրանական սահմանում իրանցի սահմանապահները կրակ են բացել Թուրքիայի երեք քաղաքացիների վրա, հաղորդում է TRTRussian-ը:
Միջադեպը տեղի է ունեցել Վան նահանգի Բաշկալա շրջանում: Երկու վիրավորները տեղափոխվել են Բաշկալայի հիվանդանոց: Նրանցից մեկը` Մեհմետ Քեսկինը մահացել է: Եվս մեկը Իրանի անվտանգության ուժերի մոտ է պահվում:
Սկսվել է հետաքննություն:





























