Իրանցի հայտնի լրագրող Մաշալլա Շամսոլվաեզինը դատապարտվել է 16 ամսվա ազատազրկման: ՌԲԿ-ն հաղորդում է, որ լրագրողը դատապարտվել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադին վիրավորելու եւ իսլամական ռեժիմը խարխլելու մեղադրանքով:
Լրագրողների խոսքով, նա բանտարկվել է օտարերկրյա ԶԼՄ-ներին հարցազրույցներ տալու համար եւ Ալ-Արաբիա հեռուստաալիքի եթերում Ահմադինեժադի մեծամոլության մասին հայտարարություն անելու համար:
Շամսոլվաեզինը Իրանի լրագրողների ասոցիացիայի ղեկավարն է:





























