Վրաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Խետագուրին մեկնել է Անկարա: Թուրքիայի մայրաքաղաքում Խետագուրին եւ Վրացական պետական էներգահամակարգի ղեկավար Սուլխան Զումբուրիձեն կբանակցեն Թուրքիայի էներգետիկայի եւ բնական ռեսուրսների նախարար Թաներ Յըլդիզի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը կքննարկեն վրացական եւ թուրքական էներգահամակարգերը միացնող Ախալցխա - Բորչխա էլեկտրափոխանցման գծի կառուցման հարցերը: Կողմերը կբանակցեն նաեւ էլեկտրաէներգիայի առեւտրի եւ փոխանցման հարցերի շուրջ: