Ստալինի թոռը` Եվգենի Ջուգաշվիլին հայց է ներկայացրել Ռուսաստանի Գերագույն դատարան: Նա պահանջում է պաշտպանել պապու բարի անունը: Ջուգաշվիլիի պնդմամբ, պատասխանող կողմը պետք է լինի ՌԴ Պետդուման, որը նոյեմբերին ընդունել է Կատինի ողբերգության զոհերի մասին բանաձեւ, որով այդ հանցագործության պատասխանատվությունը դրվում է Ստալինի եւ նրա զինակիցների վրա:
Ռուսաստանի Կոմկուսի պաշտոնական կայքի համաձայն, Ստալինի թոռը պահանջում է ճանաչել, որ այդ փաստաթղթում նշված ձեւակերպումը, թե Կատինում լեհերը գնդակահարվել են Ստալինի հրամանով չի համապատասխանում իրականությանը եւ վնասում է նրա պատիվն ու արժանապատվությունը: Ստալինի թոռը պահանջում է նաեւ 100 միլիոն ռուբլի փոխհատուցում: Այդ գումարը հավասար պետք է վճարեն ՌԴ Պետդումայի 342 պատգամավորները:




























