Մոսկվայի կովկասցիները պատրաստ են դուրս գալ փողոց եւ դիմադրություն ցույց տալ ազգայնականներին եւ ֆուտբոլային ֆանատներին:
Նորությունների ռուսական ծառայություն է զանգել մի դաղստանցի եւ հայտնել, որ կովկասյան ազգությունների ներկայացուցիչները պատրաստվում են պատասխանել նրանց, ովքեր անպատվում եւ ծեծի են ենթարկում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին, գրում է ՌԲԿ-ն:
«Ինձ զանգում են չեչեններ, այլ կովկասցիներ, մարդիկ հավաքվում են, ուզում են դուր գալ փողոց եւ պատասխան տալ մետրոյում ու փողոցներում բեսպրեդել անողներին», - ասել է զանգողը:
Հետագայում նույն տեղեկությունը հայտնվել է ռունետի բլոգերական տարածքում: Սակայն իրավապահ մարմինները տեղեկությունը հերքել են` նշելով, թե միլիցիան կապվել է կովկասյան սփյուռքի ներկայացուցիչների հետ, որոնք այդ տեղեկությունը չեն հաստատել:





























