Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը կողմ է արտահայտվել Երուսաղեմը հրեական եւ պաղեստինյան հատվածների կիսելու 2000թ. նախագծին, որն առաջարկել էր ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը:
Սակայն Երուսաղեմում շտապել են հայտարարել, որ Բարաքի հայտարարությունն արտահայտում է նրա անձնական կարծիքը եւ Իսրայելի կառավարության տեսակետը չէ, գրում է Mignews-ը:
Իսրայելի կառավարությունը հայտարարել է, որ Էհուդ Բարաքն իր դիրքորոշումը չի համաձայնեցրել վարչապետ Նեթանիահուի հետ:





























