Ֆիլիպ Կիրկորովն ու ռեժիսոր Մարինա Յաբլոկովան որոշել են խաղաղության համաձայնություն կնքել: Այդ մասին հաղորդել է Յաբլոկովայի փաստաբան Սերգեյ Ժորինը: Կիրկորովը ծեծի էր ենթարկել Յաբլոկովային:
Այժմ կողմերը բանակցում են եւ համաձայնություն ձեռք բերելուց հետո Յաբլոկովան հետ կկանչի դատական հայցը: Փաստաբանը նշել է, որ խաղաղության համաձայնությամբ Կիրկորովի վճարած գումարը Յաբլոկովան կտրամադրի բարեգործական նպատակների, գրում է РАПСИ-ն:



























