Այսօր, դեկտեմբերի 13-ին Twitter-ի իր միկրոբլոգում Մագնուս Կարսնեը գրել է, թե ժամանակն է ցույց տալ, որ սեւերով էլ խաղալ գիտի: Նորվեգացին Լոնդոնի շախմատային սուպերմրցաշարում առաջին հաղթանակը տարավ սեւերով` առավելության հասնելով անգլիացի Դեւիդ Հաուելի նկատմամբ: 5-րդ տուրում աշխարհի նախկին չեմպիոն, ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը ոչ ոքի խաղաց անգլիացի Մայքլ Ադամսի հետ: Ամերիկացի Հիկարու Նակամուրան սպիտակներով հաղթեց բրիտանական շախմատի վետերան Նայջել Շորթին: Աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդը ոչ ոքի խաղաց բրիտանացի Լյուկ Մաքշեյնի հետ:

Մրցաշարի ավարտից երկու տուր առաջ.

Անանդ, Կարլսեն, Մաքշեյն`  9-ական միավոր
Կրամնիկ, Նակամուրա` 8-ական
Ադամս` 6
Հաուել`  2
Շորթ` 1

145 հազար եվրո մրցանակային հիմնադրամով London Chess Classic մրցաշարը կավարտվի դեկտեմբերի 15-ին: