Չիլիի հյուսիսային հատվածում 6.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են երեքշաբթի։ Էպիկենտրոնը եղել է Պուտրե բնակավայրից 36 կմ հարավ–արեւմուտք, իսկ երկրաշարժի օջախը՝ 82.4 կմ խորության վրա։
Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։




























