WikiLeaks-ը հասավ Վատիկանին՝ հրապարակելով առնվազն 16 փաստաթուղթ, որոնք վերաբերում է քրիստոնեական այդ կենտրոնին: Այդ կապակցությամբ Վատիկանն այսօր՝ դեկտեմբերի 13-ին հայտարարություն է տարածել որում մասնավորապես ասել է, թե այդ փաստաթղթերն «արտացոլում են դրանք պետքարտուղարություն ուղարկող անձանց ընկալումները, եւ դրանց հուսալիությունը պետք է գնահատել ողջամտորեն»:
WikiLeaks-ի հրապարակած հեռագրերը, որոնց հեղինակներն ամերիկյան դեսպանն ու գործերի հավատարմատարն են, բավական լուրջ բացահայտումներ են արվել:
ԱՄՆ-ի դեսպանատան գործերի հավատարմատար Ջուլիետ Վելլսը հաղորդում է, որ Սուրբ Աթոռը նպաստել է 2007թ. մարտին Իրանից 15 բրիտանացի նավաստիների ազատ արձակմանը: Մեկ այլ փաստաթղթում նա նշում է, որ կարդինալներն ի վիճակի չեն տիրապետել ժամանակակից տեխնոլոգիաներին, ուստի տեղեկատվության փոխանցման գործում խնդիրներ են ծագում: Նշվում է նաեւ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության դեմ կարդինալ Յոզեֆ Ռատցինգերի (ներկայիս Հռոմի պապ Բենեդիկտոս 16-ի) արած արտահայտությունները:
Wikileaks-ի հրապարակումների դեմ արտահայտվել է նաեւ դեսպան Միգել Դիասը, ով դատապարտել է այդ հրաարակումները:





























