Հայտնաբերվել է Ֆիլիպ Կիրկորովի եւ ռեժիսոր Մարինա Յաբլոկովայի միջեւ տեղի ունեցած սկանդալի սիրողական տեսագրությունը, որը հերքում է երգչի կողմից ծեծի ենթարկվելու հանգամանքը: Երգիչը ոչ միայն գետնին չի գցել լրագրողին եւ ոտքերով չի հրավածել, այլ նույնիսկ չի խփել նրա դեմքին, գրում է «Московский комсомолец»-ը:
«Հենց այդ ձայնագրությունն է, որ, ամենայան հավանականությամբ, ստիպել է կնոջը հաշտության գնալ», գրում է թերթը:
Սենսացիոն տեսագրությունը ներկայումս հրապարակված չէ, հայտնի է միայն նրա գոյության մասին: Չի բացառվում, որ երգիչը եւ նրա զոհն արդեն իսկ հաշտության համաձայնագիր են կնքել: Փաստաբան Ալեքսանդր Դոբրովինսկին, որին վարձել է Կիրկորովի կողմը, ավելի վաղ հայտնել է, որ համաձայնությունը պետք է կնքվեր կիրակի երեկոյան,իսկ երկուշաբթի այդ մասին կհայտարարվի հրապարակայնորեն: Առայժմ, սակայն, պաշտոնական հայտարարություններ այդ թեմայով դեռեւս չկան: Հայտնաբերված տեսագրության մեջ տեսանելի է, որ կոնֆլիկտի մասնակիցների միջեւ վեճ է տեղի ունենում: Ընդ որում, Յաբլոկովան Կիրկորովին դիմում է անվայելուչ խոսքերով եւ սեռական բնույթի հայհոյանքներ տալիս: Ի պատասխան երգիչը ուժեղ հրում է նրան, Յաբլոկովան սայթաքում է, սակայն չի ընկնում, Կիրկորովը փորձում է հարվածել նրան, սակայն հարվածը չի դիպչում Յաբլոկովային, քանի որ Յաբլոկովան փախչում է կուլիսներ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Կիրկորովը Անդրել Մալախովին տված հարցազրույցում հայտարարել էր, որ պատրաստ է ներողություն խնդրել եւ չի արդարացնում իր քայլը:





























