ԱՄՆ-ում հզոր ձնաբքի պատճառով փլուզվել է Մինեապոլիսի ստադիոնիտանիքը: Փլուզման պահին ստադիոնում մարդ չի եղել, ֆուտբոլային հանդիպումը պետք է սկսվեր մի քանի ժամ անց: Reuters-ի փոխանցմամբ, փլուզման հետեւանքով ոչ ոք չի տուժել:
Ստադիոնի տանիքը փլուզվել է ձյան ծանրության պատճառով:
Ձնաբուքը, որ տարածվել է 10 նահանգներով, ցրտահարություն եւ ուժեղ քամի է բերել: Օդային տարածքը կաթվածահար է եղել: Միայն Չիկագոյի օդանավակայանում չեղյալ են հայտարարվել 1200 ավիաչվերթներ:
Ձնաբուքն այժմ ուժ է հավաքում եւ շարժվում դեպի երկրի արեւելյան շրջաններ:





























