Ռուսաստանում դատում են 49-ամյա մի ադրբեջանցու, որը մի քանի ամիս շարունակ գայթակղել է աշակերտուհիներին՝ SMS-նամակագրության միջոցով:

Այս տարվա փետրվարից օգոստոս ընկած ժամանակահատվածում մեղադրյալը ծանոթացել է Բերդսկի եւ Նովոսիբիրսկի 6 դեռահասների հետ եւ նամակագրություն է վարել սեռական թեմաներով: Ադրբեջանցին նաեւ գումարներ էր փոխանցել աղջիկների հեռախոսներին՝ իրեն նամակներ գրելու համար:

«Իր գործողություններով մեղադրյալը բացասական ազդեցություն էր թողնում երեխաների նորմալ դաստիարակության եւ հոգեբանության վրա»,- ասել է իրավապահ մարմինների ներկայացուցիչը:

Ադրբեջանցուն ձերբակալել են պատահաբար, երբ աղջիկներից մեկի մայրը կարդացել է նամակները եւ հայտնել ոստիկանությանը:

Քրեական գործն ուղարկվել է դատարան: