Կադրերի կրճատման պատճառով աշխատանքից զրկված աշխատակցին չեն վճարել այդ օրերի նպաստը, քանի որ նա Facebook-ում բացահայտել է նպաստի չափը:
23-ամյա Քեթի Ֆերլոնգը ընդգկվել այն աշխատակիցների ցանկում, ում Շոտլանդիայի արքայական բանկը ազատել է աշխատանքից կադրդրի կրճատման պատճառով: Այդպիսի աշխատակիցների թիվը 3,5 հազար է: Նրանց այդ կապակցությամբ բանկը պետք է վճարեր 6 հազար ֆունտ (9,3 հազար դոլար):
Ֆերլոնգը այդ գումարի չափից ոգեւորվել է եւ իր ուրախությունը կիսել Facebook-ի իր ընկերների հետ:
Այդ հաղորդագրությունը կարդացել է նաեւ Ֆերլոնգի գործընկերուհիներից մեկը եւ զեկուցել նրա ղեկավարությանը: Ղեկավարությունն էլ, իր հերթին, որոշել է զրկել Ֆերլոնգին այդ գումարից՝ «կորպորատիվ գաղտնիքը հրապարակելու» համար, գրում է ComputerworldUK-ը:





























